«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

25 հուն 2024 10:21

Հումանիտար դեղորայքի «առեղծվածը»․Ինչ դեղորայք է տրամադրվում պոլիկլինիկաներին. «Իրավունք»

Հումանիտար դեղորայքի «առեղծվածը»․Ինչ դեղորայք է տրամադրվում պոլիկլինիկաներին«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքը», հետամուտ լինելով խմբագրություն ահազանգած բնակիչների խնդիրներին, Առողջապահության նախարարություն է դիմել` պարզելու, թե ինչպե՞ս է ստացվում, որ մեկ ամսվա ժամկետի մեջ գտնվող դեղորայքը, որպես հումանիտար օգնություն, տրամադրվում է պոլիկլինիկաներին: Արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերն առ այն, որ այդ դեղորայքը 44-օրյային զինվորների համար ուղարկված դեղորայքն է, որը ժամանակին ամբողջությամբ չի ծառայել նպատակին:

Եվ ահա ստացել ենք մեկ նախադասությամբ պատասխան, որ պոլիկլինիկաներին տրվող հումանիտար դեղորայքները ժամկետների մեջ են առնվազն վեց ամսով: Իսկ քաղաքացին պնդում է, որ իրենց առաջարկել են դեղ, որի ժամկետին մեկ ամիս էր մնացել: Մի խոսքով, դեռ կպարզենք»:

Ավելին՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր