ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական բանաձև է ընդունել          Փետրվարի 24-ից մարտի 2-ը մագնիսական փոթորիկներ կլինեն, որոնք կարող են ազդել մարդկանց ինքնազգացողության վրա       Դեբեդ գետի ափին ավտոմեքենա է հայտնաբերվել որի մեջ եղել է դի    

25 հուն 2024 14:11

Եթե «Պատիվ ունեմ» ծրագրով անցնող զինծառայողի հայրը կամ եղբայրը զոհվեն, ապա իրենք կարող են վաղաժամ զորացրվել, իսկ պետությունը նրանցից գումար չի գանձի. ՊՆ առաջարկը

Եթե «Պատիվ ունեմ» ծրագրով անցնող զինծառայողի հայրը կամ եղբայրը զոհվեն, ապա իրենք կարող են վաղաժամ զորացրվել, իսկ պետությունը նրանցից գումար չի գանձի. ՊՆ առաջարկը ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է` եթե «Պատիվ ունեմ» ծրագրով անցնող զինծառայողի հայրը կամ եղբայրը զոհվեն, ապա իրենք կարող են վաղաժամ զորացրվել, իսկ պետությունը նրանցից գումար չի գանձի։

Այս մասին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

«Եթե մենք ունենանք նման շահառու ու նա ցանկանա ծրագրից դուրս գալ այդ հիմքով, ապա նախատեսում ենք, որ իրենցից այդ տուգանքը չբռնագանձենք։ Առհասարակ, եթե «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուն ուղղակի որոշում է դադարեցնել իր ծառայությունը, ապա պետք է վճարի պետության կողմից կատարած ծախսերը»,– ասաց Սարգսյանը։

Նա նշեց նաև, որ ներկայում օրենքով սահմանված է, որ այն երիտասարդները, որոնց հայրը կամ եղբայրը զոհված են, ապա ազատվում են պարտադիր ժամկետային զինծառայությունից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր