Տեսանյութ.Ինչ հարցերով են հիմնականում դիմում հոգեբանական թեժ գծին          Տեսանյութ.Թուրքիայի մի քանի նահանգներում անտառային հրդեհներ են մոլեգնում       Օդի ջերմաստիճանը կնվազի․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

27 հուն 2024 13:40

Ադրբեջանն «անկլավներ» է պահանջում, թող փաստաթուղթ ներկայացնի. Արծվաշենը մնա Ադրբեջանին, իսկ Տիգրանաշենը, Ասկիպարը և Բարխուդարլուն մնան Հայաստանին

Ադրբեջանն «անկլավներ» է պահանջում, թող փաստաթուղթ ներկայացնի. Արծվաշենը մնա Ադրբեջանին, իսկ Տիգրանաշենը, Ասկիպարը և Բարխուդարլուն մնան Հայաստանին168.am-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագետ Ռուբեն Գալչյանը նույնպես ասաց, որ Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է դուրս գա ՀՀ սուվերեն տարածքից, այնուհետև ՀՀ իշխանությունը գնա սահմանագծում իրականացնելուն։
 
«Քարտեզները, որով կողմերը համաձայնել են գնալ սահմանազատման ու սահմանագծման, 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրում նշվել են, դրանք խորհրդային վերջին քարտեզներն են։ Խորհրդային շտաբի վերջին քարտեզները թեպետ գաղտնի են, բայց ինքս գիտեմ, թե այդ սահմանները որտեղով են անցնում, դրանց պատճեններն ունեմ։ Եթե Ադրբեջանը համաձայնել է աշխատել այդ քարտեզներով, պետք է Հայաստանին վերադարձնի 200 քառակուսի մետրից ավելի այն բարձունքները, որոնք գրավել է 2021 թվականի մայիսին՝ ներառյալ Շորժա, Ջերմուկ, Սև լիճ, Կապանի որոշ տարածքներ և այլն»,- նշեց Ռուբեն Գալչյանը։ «Եթե Ադրբեջանը դուրս չի բերում իր զինված ուժերը հայկական տարածքներից, ապա բանակցությունների իմաստ չկա, առավել ևս՝ սահմանագծման աշխատանքներ իրականացնել»,- հավելեց Ռ. Գալչյանը։
 
Ինչ վերաբերում է Տիգրանաշենին, մեր զրուցակիցն ասաց, որ Տիգրանաշենն առհասարակ առնչություն չունի այս գործընթացի հետ, քանի որ այն առանձին «անկլավների» հարց է։ «Ադրբեջանը որևէ հիմք չունի պահանջել, այսպես կոչված՝ «անկլավները», քանի որ դրանք պահանջելու համար չկա որևէ հիմք ու փաստաթուղթ։ Եթե Ադրբեջանն «անկլավներ» է պահանջում, նա պետք է փաստաթուղթ մեզ ներկայացնի, թե ինչպես ենք հանձնել իրեն։ Կարծում եմ՝ հարցն այնպես պետք է լուծվի, որ Արծվաշենը մնա Ադրբեջանին, իսկ Տիգրանաշենը, Ասկիպարը և Բարխուդարլուն մնան Հայաստանին»,- եզրափակեց Ռուբեն Գալչյանը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր