Եվրամիությանն ինտեգրվելու դեպքում ՀՀ գրեթե ողջ տնտեսությունը կկործանվի.Եվրամիությունը կսկսի արդեն իր պայմանները թելադրել Հայաստանին          Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվել է թմրամիջոցների շրջանառության գործի շրջանակում. ՔԿ       Ալիևը կրկին պայմաններ է առաջադրել Հայաստանին    

27 հուն 2024 14:30

Ահա թե ինչու է ԱՄՆ-ն շահագրգռված Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ

Ահա թե ինչու է ԱՄՆ-ն շահագրգռված Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմամբԱՄՆ-ը ձգտում է հասնել նրան, որ Կենտրոնական Ասիայից ապրանքների արտահանումն իրականացվի ոչ թե Ռուսաստանով և Չինաստանով, այլ այլընտրանքային ուղիներով, այդ թվում՝ Ադրբեջանով։

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։ «Դա վերաբերում է ողջ տարածաշրջանին, Կենտրոնական Ասիային, այս բոլոր երկրների արտահանումը համաշխարհային շուկաներ այժմ իրականացվում է միայն Չինաստանի և Ռուսաստանի տարածքով։ Շրջանցող երթուղու համար մեզ անհրաժեշտ է համագործակցել Ադրբեջանի հետ», - ասել է նա՝ խոսելով Բաքու նախահեսված իր հետագա այցի նպատակների մասին։ «Մի երթուղին անցնում է Վրաստանով դեպի Սև ծով, իսկ մյուսը, պոտենցիալ ավելի մեծը, կանցնի Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով, և այդ պատճառով մեզ անհրաժեշտ է խաղաղ համաձայնագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև»,- պարզաբանել է դիվանագետը։
 
Օ՛Բրայենը հավելել է, որ այցի ընթացքում ինքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին կփոխանցի, որ «եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը»։ Ավելի վաղ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Օ'Բրայենը հունիսի 27-ին կմեկնի Ադրբեջան, որտեղ հանդիպումներ կունենա պետական բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր