Մայրն իր 5 անչափահաս երեխաների հետ շուրջ 20 օր է անհետ կորել է․ համայնքից նոր մանրամասներ են հայտնում          Եթե կարելի է ոչ կաթից պատրաստել ապրանք և վրան գրել «Թթվասեր», ապա կարող ենք գալ եզրակացության, որ մսից էլ կարող ենք պատրաստել թթվասեր       Այդուհանդերձ,Ֆրանսիան կշարունակի զինել Հայաստանին՝ չնայած Ադրբեջանի հետ հարաբերությունների սրմանը. Bloomberg    

27 հուն 2024 12:29

Այն ով էր, որ գնաց Պրահա ու Էրդողանի, Ալիևի հետ պայմանավորվեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, Արցախը ադրբեջանական է ու պիտի հանձնի

  Այն ով էր, որ գնաց Պրահա ու Էրդողանի, Ալիևի հետ պայմանավորվեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, Արցախը ադրբեջանական է ու պիտի հանձնի«Փաստ»-ը գրում է.
Այն ով էր, որ երկիրը ուղղակիորեն տարավ պատերազմական արկածախնդրության, որ իր անհավասարակշիռ (իրականում լավ էլ հաշվարկված) հայտարարություններով գործնականում լեգիտիմացրեց Արցախի ու Հայաստանի վրա ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիան: Այն ով էր, որ պատերազմը «կառավարեց» այնպես, որ Արցախն ու Հայաստանը ծանր պարտություն կրեցին, որ Շուշին ու Հադրութը հանձնվեցին թշնամուն, որից հետո առանց կրակոցի Քաշաթաղն ու Քարվաճառը հանձնվեցին թշնամուն: Էլի՝ Նիկոլ Փաշինյանն էր, իր իշխանավորների ու քպականների հետ: Իսկ այն ով էր, որ կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրեց: Փաշինյա՛նը: Իսկ այն ով էր, որ 2022-ի հոկտեմբերի 6-ին գնաց Պրահա ու Էրդողանի, Ալիևի հետ պայմանավորվեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, Արցախը ադրբեջանական է ու պիտի հանձնի:Փաշինյա՛նը:
 
Իսկ ով էր, որ այդպիսով աջակցեց Ալիևին, որպեսզի նա շրջափակման ու սովի մատնի Արցախի հայությանը: Ով էր, որ մարդկանց այնպիսի փակուղու մեջ դրեց, որ կա՛մ պիտի մեծից փոքր կոտորվեին, կա՛մ գաղթական դառնային: Փաշինյա՛նն է «այդ ով»-ը: Իսկ ով էր, որ հայտարարեց, որ եթե Արցախի վրա թշնամին հարձակվի, ապա Հայաստանը ոչինչ չի անելում, որպեսզի… չներքաշվի պատերազմի մեջ: Ու չարեց ոչինչ: Փաշինյանն է դա: Արցախը հանձնել է Փաշինյանը՝ իր ՔՊ-ով, իր նախարարներով, իր խմբակցությունով հանդերձ: Արցախն ուրացել ու հանձնել է Փաշինյանը: Այն Փաշինյանը, որ ատելով ատում է թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը, թե՛ Հայոց եկեղեցին, թե՛ հայությանը, ներառյալ՝ Արցախի հայությանը: Ու Հայաստանի և Արցախի այսօրվա վիճակը ասվածի ամենից ցայտուն ու ցցուն ապացույցն է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր