Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 7-ի համար       Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար մայիսի 7-ին    

28 հուն 2024 09:43

Փաշինյանը գաղտնալսում է բոլորին. Հավատարիմներին ընտրում է Աննա Հակոբյանի մոտ ստուգարք անցնելուց հետո. «Իրավունք»

Փաշինյանը գաղտնալսում է բոլորին. Հավատարիմներին ընտրում է Աննա Հակոբյանի մոտ ստուգարք անցնելուց հետո«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլը, ով լայն ժպիտով ու անհոգ հեծանիվ է քշում ու փորձում է ցույց տալ, որ լիովին վստահ է իր թիմի ու հասարակության վրա, իրականում սկսել է չվստահել անգամ իր շողքին։

Մասնավորապես, իր մտերիմ շրջապատը պատերի տակ փսփսում է, որ վերջինս իրավապահ կառույցի ղեկավարներին հանձնարարական է իջեցրել` գաղտնալսել անխտիր բոլոր ՔՊ-ական կարկառուններին։

Նա հատկապես սկսել է կասկածել ՔՊ-ի ակտիվին, որոնք երդվում են շեֆի անունով, բայց այդ երդումներն այլեւս գրոշի արժեք չունեն իր համար։

Ասում են, թե Նիկոլը հիմա հավատարիմներին ընտրում է բացառապես կնոջ՝ Աննա Հակոբյանի մոտ ստուգարք անցնելուց հետո»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր