Աշտարակում «Toyota»-ն բшխվել է բնակչի քարե շինությանը ու մասամբ փլnւզել այն          Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակը       «Մարտի 1-ի» գործով մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանին    

28 հուն 2024 11:20

Տպավորություն է, որ ադրբեջանական բանտում նրանց նվաստացման մեջ մնալը Նիկոլի սրտով է, բայց, միաժամանակ, նրա սրտով չէ, որ նախագահ Սամվել Շահրամանյանը Երեւանում է. «Ազգ»

Տպավորություն է, որ ադրբեջանական բանտում նրանց նվաստացման մեջ մնալը Նիկոլի սրտով է, բայց, միաժամանակ, նրա սրտով չէ, որ նախագահ Սամվել Շահրամանյանը Երեւանում է. «Ազգ»Ինչո՞վ բացատրել Արցախ անունը լսելիս Փաշինյանի ընկնավորվելը՝ բառի փոխաբերական իմաստով: Ընդոծին ատելություն կա այս տղայի մոտ Արցախի եւ արցախահայության նկատմամբ: Այլապես ի՞նչին վերագրել Արցախի պետական ու ռազմական ղեկավարների պատանդառված վիճակի վերաբերյալ նրա քար-լռությունը:
 
Տպավորություն է, որ ադրբեջանական բանտում նրանց նվաստացման մեջ մնալը Նիկոլի սրտով է, բայց, միաժամանակ, նրա սրտով չէ, որ նախագահ Սամվել Շահրամանյանը Երեւանում է, ողջ-առողջ, առավել եւս՝ որ նա Արցախի ներկայացուցչական տուն է մտնում, հանդիպում տարբեր մարդկանց, մասնավորապես՝ Բագրատ Սրբազանի հետ, լրագրողներ ընդունում, ասուլիս տալիս:
 
Ավելի անհանդուրժելին՝ Շահրամանյանը ծառայողական մեքենա ունի եւ, պատկերացնո՞ւմ եք, վարորդ ու թիկնապահ: Կույր ատելություն բռնատեղահանված բոլոր արցախահայերի նկատմամբ, որոնք արդեն, հուրախություն իրեն եւ յուրայինների, քոչում են Մայր հայրենիքից: Օրերս երեւան եկավ, որ Նիկոլը անբացատրելի ատելություն ունի նաեւ, ինչպես Արարատ սարի, Էրկրի, Հայոց պատմության, Հայ եկեղեցու, այնպես էլ հայկական քանդակագործության հրաշալիքի՝ խաչքարի նկատմամբ: Ատելավառ այդ ոգին հիշեցնում է Հին Աշխարհի ամենաքստմնելի դեմքերից մեկին՝ Ներոն կայսրին՝ Կլաուդիուս կայսեր որդեգրին, որ կրակի տվեց Հռոմը՝ հրձիգության մեղքը գցելով քրիստոնյաների վրա:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր