Վաղվանից 3 օր տաքանում ենք, որ դիմավորենք հաջորդ տեղումնաբեր ակտիվ ցիկլոնին          Հուլիսի 3-ի ռոմանտիկ հորոսկոպ կենդանակերպի նշանների համար       Երկրին մոտենում է մագնիսական փոթորիկ, ուժգնությունը կկազմի 5 բալ    

01 հուլ 2024 17:18

Անոմալ ջերմային գոտին շարունակում է մեծանալ տարածքով.ՌԴ-ում 1 օրում 31 ջերմային ռեկորդ է սահմանվել

Անոմալ ջերմային գոտին շարունակում է մեծանալ տարածքով.ՌԴ-ում 1 օրում 31 ջերմային ռեկորդ է սահմանվելԱնոմալ ջերմային գոտին շարունակում է մեծանալ տարածքով՝ ընդգրկելով հսկայական տարածքներ Ռուսաստանի հարթավայրում և Կենտրոնական Սիբիրի հարավում:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը՝ նշելով, որ անցած շաբաթ օրը Ռուսաստանում գրանցվել է ջերմության 31 ռեկորդ, ինչը 3 անգամ ավելի է, քան նախորդ ուրբաթ օրը։

«Հունիսի 29-ի համար աննախադեպ շոգ է դիտվել 9 ռեգիոնալ մայրաքաղաքներում, մասնավորապես՝ Սմոլենսկում, Պետրոզավոդսկում, Սանկտ Պետերբուրգում, Տոմսկ և այլն: Նույնիսկ Ռուսաստանի հյուսիսում՝ Կոլա թերակղզում, տեղ-տեղ օդի ջերմաստիճանը հասել է մինչև +32,3°։
 
Անոմալ շոգ եղանակն ապահովում է Ազորյան անտիցիկլոնի թիկունքը, որի հետ կապված հարավարևմտյան արևադարձային հոսանքները Հյուսիսային Աֆրիկայից տաք օդային զանգվածները մղում են դեպի հյուսիս:

Վերջին օրերին արևադարձային տաք օդի օջախում ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Ալժիրում ՝ +50,1° (Ուարգլա):

Առաջիկա շաբաթվա ընթացքում եվրոպական Ռուսաստանի և կենտրոնական Ռուսաստանի մեծ մասում կպահպանվի շոգ և շատ շոգ եղանակը։

Մի շարք մարզերում ցերեկային ժամերին ջերմաչափերը կգերազանցեն 30 աստիճանի սահմանագիծը, ինչը նշանակում է, որ ամեն օր սպասվում են ջերմաստիճանի նոր ռեկորդներ։ Միայն հաջորդ շաբաթավերջին ջերմաստիճանի ֆոնը կվերադառնա հուլիսյան բնականոն ռեժիմին»,-գրել է Ազիզյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր