Ապրիլի 2-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Ապրիլի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «IVECO»-ն և «ՎԱԶ 2107»-ը, կա վիրավոր    

05 հուլ 2024 12:36

Տեսանյութ.Մենք ունենալով փորձը մեծ սատանայի՝ ամերիկայի վերաբերյալ,շատ հոռեատես ենք, չենք հավատում, որ տարածաշրջանի ժողովուրդների բարին են ցանկանում

Մենք ունենալով փորձը մեծ սատանայի՝ ամերիկայի վերաբերյալ,շատ հոռեատես ենք, չենք հավատում, որ տարածաշրջանի ժողովուրդների բարին են ցանկանումՄեր դիրքորոշումը հայտնել ենք, դա միջազգայնորեն ճանաչված սահմանների մասին է. մեր կարծիքն այն է, որ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում  պետք է հարցերը լուծվեն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում նշեց ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը:

Անդրադառնալով այդ հարցում ԱՄՆ-ի դերին, դեսպանն ասաց. «Նրանք փորձում են Կովկասը վերածել մի պլատֆորմի՝ այլ երկրների հետ հաշվեհարդար տեսնելու համար:  Մենք ունենալով փորձը մեծ սատանայի՝ ամերիկայի վերաբերյալ, մենք շատ հոռեատես ենք նրանց կողմից արտահայտված հայտարարությունների մասին: Մենք չենք հավատում, որ նրանք տարածաշրջանի ժողովուրդների բարին են ցանկանում: Նրանք այնքան հեռու են, որ երբեւիցե լարվածություն նրանց վրա չի ազդի»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր