Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Nissan Murano»-ն          Ջեյ Դի Վենսը տիկնոջ հետ փետրվարի 9-10-ին կժամանի Հայաստան, Երևանում կլինեն երթևեկության սահմանափակումներ       Հրե ձիու տարին 2026թ-ին հաջողություններ կբերի Արևելյան հորոսկոպի այս կենդանակերպի նշաններին    

06 հուլ 2024 12:18

Կեցցե թյուրքական աշխարհը.Ալիևը hատուկ շնորհավորել է թուրք ֆուտբոլիստին, որ Եվրո-2024-ի ժամանակ ցույց է տվել «Գորշ գայլեր»-ի ժեստը

Կեցցե թյուրքական աշխարհը.Ալիևը hատուկ շնորհավորել է թուրք ֆուտբոլիստին, որ Եվրո-2024-ի ժամանակ ցույց է տվել «Գորշ գայլեր»-ի ժեստըԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Թուրքիայի հավաքականին, «որը հաջողությամբ հանդես է եկել Գերմանիայում կայացած ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում, դուրս եկել  քառորդ եզրափակիչ և տեղ զբաղեցրեց եվրոպական 8 ուժեղագույն թիմերի շարքում»։

Նա հատուկ շնորհակալություն է հայտնել թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալին, որը Եվրո-2024-ի 1/8 եզրափակչի Ավստրիայի ընտրանու հետ հանդիպմանը խփած գոլից հետո Թուրքիայի՝ «Ազգայնական շարժում» կուսակցության «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության ժեստն է ցույց տվել, ու այդ պատճառով երկու խաղով որակազրկվել է։

«Մասնավորապես, շնորհավորում եմ Մերիհ Դեմիրալին, ով 1/8 եզրափակչում 2 գոլ խփեց ու ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող։ Մերիհի պատիժն անարդար է, և ես խստորեն դատապարտում եմ այն։ Թուրքիայի հավաքականին հաղթանակ եմ մաղթում Նիդեռլանդնեերի  հետ խաղում։ Կեցցե թյուրքական աշխարհը», - ասվում է նրա գրառման մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր