10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

15 հուլ 2024 11:27

Ու՞մ հաշվին է Նիկոլ Փաշինյանն ընտանիքով ֆուտբոլ դիտել

Ու՞մ հաշվին է Նիկոլ Փաշինյանն ընտանիքով ֆուտբոլ դիտելArmLur.am-ը գրում է.

Երեկ ինքնաթիռից հրապարակվեցին լուսանկարներ առ այն, որ Փաշինյանը, նրա տիկինը և երեխան(երը) մեկնում են պետության կարիքների հետ ոչ մի կապ չունեցող Եվրո-2024 ֆուտբոլի եզրափակիչ Անգլիա-Իսպանիա խաղը դիտելու։
Այս պահին, ըստ եվրոպական, մասնավորապես գերմանական Բիլդ հանդեսի, եզրափակիչ խաղի տոմսը արժի 93 հազար եվրո։ Եթե (ցանկացած գնի) տոմսերը գնվել է Փաշինյանների ընտանեկան բյուջեից, ապա դա մեծ հարված է հասցրել տարեկան 9 միլիոն դրամ վաստակող վարչապետի ընտանեկան միջոցներին։ Եթե եզրափակիչի տոմսերը գնել է որևէ գործարար` ապա սա կոռուպցիա է, համենայն դեպս քաղաքակիրթ Եվրոպայում և ՀՀ օրենսդրությամբ։

Ամեն դետալ հրապարակում են` ինքնաթիռ, հագուստ, երեխաներ, բայց չեն գրում փողը ո՞վ է տվել, փողը։ Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը Եվրո-2024 ֆուտբոլի եզրափակիչ Անգլիա-Իսպանիա խաղին ներկա է եղել ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հրավերով։ Հստակեցնող հարցին՝ դա ենթադրում է, որ հրավիրող կո՞ղմն է հոգացել Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի՝ ֆուտբոլային խաղի տոմսերի գումարը՝ Նազելի Բաղդասարյանն ասաց, որ ավելացնելու այլ բան չունի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր