Սեպտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մոտ ապագայում այս կենդանակերպի նշանների համար նոր հնարավորություններ կբացվեն մեկը մյուսի հետևից, բախտը կդառնա հավատարիմ դաշնակից       ՀՀԿ անդամները վարչապետին անվստահություն հայտնելու նախագծի առիթով հանդիպում են ունեցել Արթուր Վանեցյանի, Վազգեն Մանուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ    

16 հուլ 2024 16:05

ՆԱՏՕ-ն էլ այնքան չի ցանկանում որևէ բան ստորագրել Հայաստանի հետ. ԱՄՆ-ի նպատակն է՝Ռուսաստանի ռազմական ներկայությունը վերացնել Հայաստանում

ՆԱՏՕ-ն էլ այնքան չի ցանկանում որևէ բան ստորագրել Հայաստանի հետ. ԱՄՆ-ի նպատակն է՝Ռուսաստանի ռազմական ներկայությունը վերացնել ՀայաստանումԱՄՆ-ի թիվ 1 խնդիրը Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը վերացնելն է, և այդ հարցի լուծումը հեռու չէ։ Դա արվելու է սահմանադրական բարեփոխումների ընդունման միջոցով, որոնց համաձայն Հայաստանը դառնալու է չեզոք, ոչ դաշնակցային երկիր, և երկրում կարգելվի այլ պետության ռազմական ներկայությունը։ Այս մասին 24TV-ի եթերում հայտարարել է հայ ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, գրում է eadaily.com-ը։

Նրա խոսքով, դրա համար է, որ Միացյալ Նահանգները շահագրգռված է Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու հարցում, որպեսզի հաստատվի երկրի ոչ դաշինքային կարգավիճակը։ Նման կերպ, ինչպես նշել է Նահապետյանը, Հայաստանը չի կարող լինել ռազմաքաղաքական որևէ դաշինքի անդամ, իսկ դա նշանակում է ավտոմատ դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Այդ դրույթը կնշանակի նաև ռուսական ռազմակայանի դուրսբերում, ասել է նա։ Թեև այդ դրույթը կբացառի երկրի ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը, սակայն դա ամենևին չի նշանակի, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ներկայացված չի լինի երկրում, վստահ է փորձագետը։

«ՆԱՏՕ-ն արդեն Հայաստանում է։ Այո, մենք ՆԱՏՕ-ի հետ որևէ փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն չենք ունենա, և ՆԱՏՕ-ն էլ այնքան էլ չի ցանկանում որևէ բան ստորագրել Հայաստանի հետ։ Բայց փաստացի նրա  ներկայությունն այսօր արդեն կա։ Ասեմ ավելին, այսօր ՆԱՏՕ-ն Հայաստանում ունի 14 միավոր ստորաբաժանում։ Հայաստանում կա 13 կենսաբանական լաբորատորիա, փաստորեն, յուրաքանչյուր կենսաբանական լաբորատորիա մեկ ստորաբաժանում է, ՆԱՏՕ-ի մեկ այլ ստորաբաժանում էլ Եվրոպական դիտորդական առաքելությունն է։ Այո, եվրոպական դիտորդական առաքելությունը, ըստ էության, ՆԱՏՕ-ի ստորաբաժանում է, առաքելության կազմում ընդգրկված են հետախույզներ։ Այլ կերպ ասած ՆԱՏՕ-ի ներկայացուցչությունը Հայաստանում կունենա ճիշտ նույն ձևը»,- ասել է նա։

Նշենք, որ Հայաստանը վարչապետի մակարդակով հայտարարել է ՀԱՊԿ-ին իր անդամակցության սառեցման մասին, թեև կազմակերպության կանոնադրական փաստաթղթերում նման կարգավիճակ նախատեսված չէ։ Երևանը դադարեցրել է նաև վճարել անդամավճարները Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի հետ համատեղ այդ պաշտպանական դաշինքին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր