Չտրվել անհիմն խուճապի եւ չկիսվել սադրիչ լուրերով , որոնց արմատները տանում են կա՛մ Բաքու կա՛մ Մոսկվա.Ռուսական սպասարկուները փորձում են ապոկալիպտիկ խուճապ տարածել, գոռալով` «Տավուշը հանձնեցին»          Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են       Թեև Ֆրանսիայի դիրքորոշումը հայանպաստ է թվում, սակայն ՀՀ-ի հետ հարաբերություններում Փարիզն առաջնորդվում է Եվրոպայի անվտանգությամբ. Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային    

01 հուլ 2019 11:07

Ագերսիայի դեպքում Ադրբեջանը կրկին կարող է կորցնել տարածքներ.Հարձակում կարող է մեկ այլ ուղղությամբ լինել

Չնայած Բաքվի ագրեսիվ հայտարարություններին ու հսկայական ռազմական ծախսերին՝ Հայաստանի հետ պատերազմը նրա համար լուրջ ռիսկեր է պարունակում, բայց որևիցե գործողություն չի բացառվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով մտահոգություններին, թե Ադրբեջանը կարող է պատերազմական գործողություններ սադրել այս անգամ ՀՀ-ի հետ, քանի որ պատերազմական հեռտորաբանությունը թե՛ Ադրբեջանի պաշտպանության նախարարի, թե՛ նախագահի կողմից շարունակվում է կիրառվել, մասնավորապես Իլհամ Ալիևը ռազմական լիցեյի կուրսանտների հետ հանդիպմանը  կրկին հայտարարել էր, որ Հայաստանի հետ պատերազմն ավարտված չէ, ուստի Ադրբեջանը կշարունակի ավելացնել ռազմական ներուժը: 

«ՀՀ սահմանների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի ռազամական ագրեսիան անկախատեսելի հետևանքների կարող է հանգեցնել այն առումով, որ այլևս ՀՀ-ի ռազմական դաշնակիցները ևս կարող են իրենց պարտավորությունների շրջանակում ունենալ մասնակցության այդ հակամարտության մեջ: Անկախատեսելի ասելով նկատի ունեմ այն, որ ներգրավվելու են ՀԱՊԿ անդամ երկրները մի կողմից, իսկ քանի որ Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան է, մյուս կողմից ՆԱՏՕ –ն է ներգրավվում: Եթե պատկերացնենք, թե ինչ ասել է ՀԱՊԿ-ՆԱՏՕ հակամարտությունն այս տարածաշրջանում, դա կարող է աշխարհաքաղաքական առումով լուրջ ռազմական բախման սկիզբ դառնալ: Ուստի կարծում եմ, Ադրբեջանի ղեկավարությունը այս ամենը շատ լավ հասկանում է, և եթե որևէ մեկը  Ադրբեջանի իշխանություններին մղի նման ավանտյուրայի, ապա իրենք շատ լավ հասկանում են, որ դա հենց Ադրբեջանի համար կարող է առաջ բերել անկախատեսելի, կորուստներ ունեցող գործողություններ, Այսինքն՝ Ադրբեջանը հերթական անգամ կարող է կորցնել տարածքներ»,-ընդգծեց նա:
Հայկ Նահապետյանը կարծում է, որ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի և նախագահի հրապարակային ռազմատենչ հայտարություններն այս փուլում ավելի շատ ներքին սպառաման համար են:

Հայկ Նահապետյանը նաև ընդգծեց, որ ՀՀ-ն իր հերթին պատերազմական գործողություններին պատրաստվում է, դրա մասին է վկայում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի  հայտարությունը, թե  Армия 2019-ի շրջանակներում կնքվել են պայմանագրեր՝ հարձակողական նոր զինատեսակների, նոր սերնդի զինամթերքի ձեռքբերման, ինչպես նաև այլ միջոցների մատակարարումների վերաբերյալ: Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք ՀՀ-ն իսկապես հարձակողական գործողությունների դիմո՞ւմ է, պատրա՞ստ է դիմել, երբ տարիներ շարունակ պաշտպանություն է իրականացվել, ապա Հայկ Նահապետյանն ասաց.
«Պատերազմը կանխարգելելու լավագույն միջոցը դրան առավելագույնը պատրաստ լինելն է, բնականաբար, եթե Ադրբեջանի զինուժը հարձակվի, մեր քայլը պաշտպանությունն է լինելու, բայց տեսականորեն չի բացառվում , որ մենք պաշտպանությունից հետո անցնենք հակահարձակման, պաշտպանություն իրականցնելը չի նշանակում, որ հակահարձակում չի լինելու: Հարձակում կարող է մեկ այլ ուղղությամբ լինել, որպեսզի հարձակման թափը նվազեցնենք, կամ հարձակումը լինի այն ուղղությամբ, որտեղ հակառակորդի թույլ բնագծերը կարողանում ենք  ճեղքել և նրա ստորաբաժանումը վերցնել շրջափակման մեջ»,-նշեց նա:
Հայկ Նահապետյանը նաև ընդգծեց, որ մեր վերջին զորվարժությունները ևս հարձակվողական բնույթ ունեն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր