Տեր Վրթանես քահանա Բաղալյանի մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել          Իրենց իսկ հրավիրած «հավաքից» փախչող «տասնյակի» տեսարանը ամենանողկալի պատկերներից մեկն էր       Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության համար    

22 հուլ 2024 20:18

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումը զգացվել է Ստամբուլում և Չանաքքալեի հարակից գավառներում

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումը զգացվել է Ստամբուլում և Չանաքքալեի հարակից գավառներումԹուրքիայի Չանաքքալե նահանգում երկրաշարժ է տեղի ունեցել, իշխանությունները բացասական հետեւանքների մասին հաղորդումներ չեն ստացել։

Այս մասին հայտարարել է  Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Արտակարգ իրավիճակների վարչության և համապատասխան կառույցների ներկայացուցիչները սկսել են ուսումնասիրել Չանաքքալե նահանգը, որտեղ տեղի է ունեցել 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս պահին երկրաշարժի բացասական հետևանքների մասին տեղեկություններ չկան»,- գրել է նախարարը իր X-ում։:

Աղբյուրը գտնվում էր 10,2 կմ խորության վրա: Ցնցումը զգացվել է Չանաքքալեի հարակից գավառներում, ինչպես նաև Ստամբուլում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր