Ռուսաստանի հետ մասնակի հրադադար սկսելու համար Ուկրաինան պատրաստ է երկխոսության          Ադրբեջանը Վարշավայում կազմակերպել է ՀՀ մշակութային ժառանգության և սուվերեն տարածքի յուրացմանն ուղղված ցուցահանդես       Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին «Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Փամբակ գետը    

08 օգոս 2024 09:06

Ընտրովի արդարադատության ցայտուն օրինակ. «Ժողովուրդ»

Ընտրովի արդարադատության ցայտուն օրինակ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մեղադրյալ Ներսես Խաչատրյանը, համաձայն տարբեր հրապարակումների, համակարգում է իշխանությունների քրեաիրավական հարձակումները ընդդիմադիրների նկատմամբ։

Սակայն ինքը՝ Խաչատրյանը, առնվազն երկու անգամ հանդես է եկել որպես մեղադրյալ (2010 և 2019 թթ․)։

Զավեշտալին այն է, որ անկախ համարվող արդարադատական համակարգը, չգիտես՝ ինչ պատճառով, սահմանափակել է Նիկոլ Փաշինյանի վստահելի կադրի դատական գործերի հասանելիությունը։

Հավելենք, որ «Դատալեքս» համակարգում՝ «ինֆորմացիան սահմանափակված է» նշագրում, ըստ տարբեր դիտարկումների, ունեն մոտավորապես հազար գործից մեկը` 0.1 տոկոսը, այլ կերպ ասած՝ բացառիկ դեպքերում է դատական գործի ինֆորմացիան փակ, երբ խոսքը վերաբերում է մանկահասակներին, անձնական, ընտանեկան կյանքի անձեռնմխելիությանը և այլ բացառիկ դեպքերին:

Հուսով ենք՝ ՀՀ իշխանություններին ժողովրդավար համարող միջազգային կառույցները կվերանայեն իրենց կարծիքը դատական անկախ համակարգի և դրա սպասարկման վերաբերյալ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր