ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է ավելացնեն պաշտպանության համար նախատեսված ծախսերը          Հայաստանը կփորձի նոր ատոմակայանը կառուցել մինչև գործող ատոմակայանի ժամկետի ավարտը․ ՏԿԵ նախարար       5 մլն դրամ կաշառքի դիմաց վարորդական վկայականներ տալու 25 դեպքի առթիվ քրեական վարույթը դատարան է ուղարկվել    

16 օգոս 2024 11:30

ՌԴ ԱԳՆ-ն ՀՀ իշխանություններին կոչ է արել վերանայել 8-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի նոր դասագիրքը

ՌԴ ԱԳՆ-ն ՀՀ իշխանություններին կոչ է արել վերանայել 8-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի նոր դասագիրքըՌԴ ԱԳՆ դատապարտել է 8-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասավանդման համար նախատեսված նոր դասագրքերում Ռուսաստանի դերը նսեմացնելու փաստը և ՀՀ գործող իշխանություններին կոչ է արել թույլ չտալ, որ խեղաթյուրված փաստերով դասագիրքը մտցվի Հայաստանի հանրակրթական դպրոցներ։

ՌԴ ԱԳՆ հայտարարությունում նշված է, որ վիճելի բովանդակությամբ այս դասագրքի  գլուխներից մեկում խեղաթյուրված են ներկայացված 18-րդ դարավերջին ու 19-րդ դարասկզբին Հարավային Կովկասում տեղ գտած իրադարձությունները։   

«Նոր ձեռնարկի գլուխներից մեկում՝ «Արևելյան Հայաստանի բռնի միակցումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրի ներքո, խեղաթյուրված են ներկայացված 18-րդ դարավերջի և19-րդ դարասկզբի իրադարձությունները՝ Հարավային Կովկասում։ Մասնավորապես, վերաձևակերպվել են 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքների գնահատականները։ Թուրքմենչայի պայմանագրով հաստատված խաղաղությունը ներկայացվում է ոչ ավելի, ոչ պակաս՝  Արևելյան Հայաստանի «անեքսիա»։ Այսպիսի մատուցումը կարող է ապշեցնել ցանկացած պատմաբանի։ Եթե ուսումնասիրվեին լուրջ աղբյուրները, այդ թվում՝ հայկական, ապա կտեսնեին բոլորովին այլ մոտեցումներ 1828 թվականի հաշտության պայմանագրի վերաբերյալ։ Մինչև վերջերս Հայաստանի ​​դասագրքերում այն ​​գնահատվում էր որպես «վիթխարի նշանակություն ունեցող՝ ապագայում հայոց պետականության  վերականգնման համար»։ Ներկայիս Հայաստանի ձևավորման գործում Ռուսական կայսրության, հետագայում՝ ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի հատուկ դերը կասկածի տակ դնելը նշանակում է դեմ գնալ հայտնի փաստերին։ Խոսքը մեր ընդհանուր պատմությունը վերաշարադրելու հերթական բացահայտ փորձի մասին է»,- նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։

«Հուսով ենք, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա, որ այդպիսի դասագիրքը մտնի դպրոցներ, ինչպես նաև աչք չեն փակի մեր ընդհանուր անցյալը խեղաթյուրելու նման անթաքույց փորձերի վրա»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր