Որոնք են միևնույն խնդիրը մշտապես ձգելու պատճառները, ինչ չպետք է անել

Մեզնից շատերի համար սա ամենաուժեղ պատճառն է, թե ինչու ենք բազմիցս ուշադրություն դարձնում խնդրին: Խնդիրներից բողոքելը, վատ հարաբերություններն ու կոպիտ ղեկավարը կարող են սովորություն դառնալ, եւ դա լրացուցիչ մագնիսականություն է ստեղծում բացասական հանգամանքների համար:
Լավ նորությունն այն է, որ բավականին հեշտ է բողոքելուց հրաժարվելը: Սկզբում լեզուն կծելը մի փոքր դժվար կլինի, բայց մի փոքր պրակտիկան թույլ կտա հեշտորեն սահմանափակել բացասական խոսակցությունները:
2. Սեւեռուն կերպով մտածել խնդրի մասին
Երբ մենք անհանգստանում ենք մեր խնդիրների մասին, մենք դրանց մեծ իմպուլս ենք հաղորդում եւ ավելի ենք հեռանում այն որոշումներից, որոնք մեզ հարկավոր են:
Թեեւ մեզնից շատերը հասկանում են, որ բացասական մտքերը խնդիրներ են առաջացնում, մեր մտքերի փոփոխություն, միեւնույն է, դժվար է լինում իրականացնել: Մեր մտքերը շատ արագ են շարժվում, գալիս են առանց ջանքերի:
Կարեւոր է հիշել, որ եթե անգամ դուք կարող եք փոխել ձեր կանխատեսված մտքերից շատերը, ամեն դեպքում կունենաք անկանխատեսելի մտքեր, եւ դա նորմալ է:
Երբ մենք նկատում ենք, որ աբողջությամբ կառչել ենք խնդրից, կարող ենք մի քանի կանխամտածված շեղում անել, եւ դա կարող է ազդել իրավիճակի վրա: Հաջորդ անգամ, երբ դուք անհանգստացած կլինեք կոնկրետ խնդրով, պարզապես ինքներդ ձեզ ասեք, որ «Ես կարող եմ լուծել այդ խնդիրը հետո, բայց հիմա ես պատրաստվում եմ կենտրոնանալ ավելի կարեւոր բանի վրա»: Այնուհետեւ գտեք դրական զբաղմունք: Կարող եք լավ ֆիլմ դիտել, հանդիպել ընկերոջ հետ, զբաղվել հոբբիով:
Խնդրից շեղվելը զարգացմանն ուղղված սվորություն է, քանի որ այն թույլ է տալիս տատնումները ճիշտ ուղղությամբ ուղղորդել: Ամեն անգամ, երբ դուք համակված եք լինում մտքերով, դուք քայլ առաջ եք անում եւ շեղում եք ձեզ՝ ստեղծելով սովորություն, որը կօգնի արագորեն հաղթահեորել բացասական մտքերը:
Երբ դրական շեղումը դառնա ձեր ավտոմատ պատասխանը սեւեռուն մտքերին, դուք հզոր փոփոխություններ կնկատեք ձեր իրականության մեջ:
3. Գործելով վախից
Մեր գործողություններն ունակ են ազդել մեր տատանումների ու մեր համոզմունքերի վրա: Մեր տրամադրության փոփոխությունը կփոխի նաեւ մեր վարքագիծը եւ հակառակը: Ուստի փոխելով մեր վարքագիծը խնդրի նկատմամբ, մենք կփոխենք այն, թե ինչպես ենք վերաբերվում խնդրին, եւ այդ դեպքում խնդիրն այլ դրսեւորում կունենա:
Մենք ստանում ենք այն, ինչի վրա կենտրոնանում ենք՝ ուզում ենք դա, թե ոչ: Երբ մենք վախից դրդված գործողություններ ենք ձեռնարկում հիվանդությունից խուսափելու համար, ողջ տիեզերքը գիտի, որ մենք մտածում ենք հիվանդանալու մասին: Այսպիսով, թեեւ այդ գործողությունները ձեռնարկվում են կանխելու նպատակով, բայց շատ դեպքերում դրանք գործնականում մեծացնում են խնդիրը:
Մշտապես հիշեք, որ ամենահզոր պաշտպանությունը, որ ունեք, տատանողական հավասարությունն է: Երբ դուք բարձր տատանում եք պրոյեկտում, դուք 100%-ով ապահով եք, եւ միայն դրական իրադարձություններ ու հանգամանքեր կարող եք ձգել:
Ամեն անգամ, երբ դուք ընտրում եք ավելի բարձր վիբրացիոն մտքեր եւ գործողություններ՝ դուք նվազեցնում եք բացասականի ներգրավումը, ուստի գովեք ինքներդ ձեզ՝ ձեր ձեռքբերումների համար:
Ներդրված բացասական հակումները վերացնելը դժվար է եւ որոշակի պրակտիկա ու համբերություն է պահանջում, բայց միանգամայն հաղթահարելի է: