Ապրիլի 2-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Ապրիլի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «IVECO»-ն և «ՎԱԶ 2107»-ը, կա վիրավոր    

26 օգոս 2024 12:19

Տեսանյութ.ՌԴ ՀՕՊ-ը 20 ուկրաինական ԱԹՍ է խոցել, Սարատովի մարզում բնակելի շենքեր են վնասվել

Տեսանյութ.ՌԴ ՀՕՊ-ը 20 ուկրաինական ԱԹՍ է խոցել, Սարատովի մարզում բնակելի շենքեր են վնասվելՌուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն անցած գիշեր 20 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել, որոնց զգալի մասը՝ Սարատովի մարզում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով:

Հաղորդվում է, որ անօդաչուներից 9-ը խոցվել են Սարատովի մարզում, 3-ը՝ Կուրսկի, երկուական ԱԹՍ՝ Բելգորոդի, Բրյանսկի ու Տուլայի մարզերում և մեկական ԱԹՍ՝ Օրյոլի և Ռյազանի մարզերում

ՌԴ Սարատովի մարզի վրա ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով բնակելի շենքեր են վնասվել Սարատով ու Էնգելս քաղաքներում։ ՌԴ առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ հարձակման հետևանքով տուժել է չորս մարդ։ Նրանցից երեքին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում, իսկ մի կին ծանր վիճակում հոսպիտալացվել է։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր