Որ երկրները վիզա չեն տրամադրում արցախցիներին, որոնք են տրամադրում և որոնք են տարբերակված մոտեցում ցուցաբերում

«Դեսպանատների մոտեցումները կբաժանեի երեք մասի. դեսպանատներ, որոնք առանց որևէ խոչընդոտի տրամադրում են շենգենյան վիզա, խոսքը, օրինակ, Ֆրանսիայի դեսպանատան մասին է: Չի եղել որևէ դեպք, որ մերժեն ընթացքավորել՝ պատճառաբանելով, որ անձնագիրը 070 կոդով է:
Դեսպանատներ, որոնք երբեմն տարբերակված մոտեցում են ցուցաբերում: Օրինակ՝ գիտեմ, որ նույն անձանց Գերմանիայի դեսպանատունը մերժել է, չի ընթացքավորել, հետո հրավիրող կողմն առանձին նամակով դիմել է Գերմանիայի դեսպանատուն, և տվյալ անձին նորից կանչել են հարցազրույցի ու տրամադրել վիզան: Եվ դեսպանատներ, որոնք ընդհանրապես որևէ ձևով չեն ընթացքավորում և հետևաբար չեն տրամադրում, եթե անգամ դիմում է հրավիրող կողմը: Դրանց շարքում կընդգծեի Լեհաստանի, Լատիվիայի, Չեխիայի դեսպանատները»,-նշել է գեղամ Ստեփանյանը: