Առաջիկա խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցությանն այլընտրանք չկա
Առաջիկա խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցությանն այլընտրանք չկա, նախընտրական քարոզարշավի ժամանակ ելույթի ժամանակ հայտարարել է կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Մեր առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի վաստակը Վրաստանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու մեջ է, ուստի մեր ժողովուրդն արժանիորեն նրան անվանում է խաղաղարար, խաղաղության կրող, իսկ մեր «Վրացական երազանք» կուսակցությունը՝ խաղաղության կուսակցություն։
Մեր ժողովուրդը քաջ գիտակցում է առաջիկա ընտրությունների կարևորությունը, հոկտեմբերի 26-ին կամ կընտրենք խաղաղությունը, երկրի առաջընթացն ու զարգացումը, արժանի եվրոպական ապագան, կամ կընտրենք պատերազմի կուսակցությունը»,-ասել է Ղարիբաշվիլին։