Հունիսի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ միջնորդելով թույլ տալ քրեական հետապնդում հարուցել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ       Մարալիկ-Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհին «BMW X5»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում    

27 դեկ 2024 21:01

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբՄիացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։

BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պարզաբանել է, որ Վրաստանի իշխող կուսակցության հիմնադիրը խաթարում է Վրաստանի ժողովրդավարական և եվրաատլանտյան ապագան՝ հօգուտ Ռուսաստանի։

Դեկտեմբերի սկզբին Բալթյան երկրներն ու Ուկրաինան պատժամիջոցներ սահմանեցին Իվանիշվիլիի դեմ։ Պատճառը Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույցերի ճնշումն էր, երբ հաղթող ճանաչվեց «Վրացական երազանքը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր