Հայաստանում հասունանում է շատ ավելի խորքային մի պոռթկում, քան սովորական իշխանափոխությունը          Պահանջում ենք Ալեն Սիմոնյանից՝ հրապարակային ներողություն խնդրել Արցախի ժողովրդից, միաժամանակ մեկնաբանել, թե ով և ում էր զանգում ու խնդրում բացել սահմանը       Ըմպելիք, որը կազատի որովայնի փքվածությունից, կլավացնի նյութափոխանակությունը և կարագացնի օրգանիզմի մաքրման գործընթացը    

02 սեպ 2024 09:30

Այսօր Արցախի Հանրապետության անկախության օրն է

Այսօր Արցախի Հանրապետության անկախության օրն է Այսօր Արցախի անկախության օրն է։ 1991թ. սեպտեմբերի 2-ին, ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային Խորհրդի, Շահումյանի շրջանային Խորհրդի և բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին հռչակագիր ընդունեց:

1991թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեի արդյունքում Արցախի բնակչության 99.89%-ն «այո» ասաց անկախությանը:

1991թ. դեկտեմբերին արցախցիները մասնակցեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրություններին։ Ձևավորվեց հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը։ Իսկ 1992թ. հունվարին տեղի ունեցավ հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը, որն ընդունեց ԼՂՀ-ի անկախության հռչակագիրը։ Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը։ Հանրապետությունն ունեցավ իր պետական դրոշը, զինանշանն ու օրհներգը։

Ադրբեջանը 1991 թվականի սեպտեմբերի 25-ին սկսեց Արցախյան առաջին պատերազմը։ Այն տևեց ավելի քան 3 տարի, և միայն 1994թ․ մայիսի 12-ին ստորագրվեց հրադադարի մասին փաստաթուղթը Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Արցախի դեմ կրկին սանձազերծեց լայնամասշտաբ պատերազմ։ Այն դադարեցվեց նոյեմբերի 9-ին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների միջև կնքված կրակի դադարեցման մասին հայտարարությամբ։ Այսօր Արցախն հայաթափված է ու օկուպացված Ադրբեջանի կողմից։ 2023 թվականի սեպտեմբերին  բռնի տեղահանված  ավելի քան 150 հազար արցախցի այսօր հաստատվել է Հայաստանում կամ հեռացել այլ երկիր, սակայն բոլորի երազանքը մեկն է՝ կրկին վերադառնալ Արցախ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր