Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 29-ի համար          Ծիծեռնակաբերդի խճուղում այրվել է խոտածածկույթ, հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհը       Արարատում «Opel»-ը բախվել է ծառերին, ապա բետոնե արգելապատնեշին, կան տուժածներ    

04 սեպ 2024 09:36

Ներքին Հանդի գերեզմանոցը ադրբեջանցիները գրավել են․ նոր գերեզմանոց են հիմնել․«Հրապարակ»

Ներքին Հանդի գերեզմանոցը ադրբեջանցիները գրավել են․ նոր գերեզմանոց են հիմնել«Հրապարակը» գրում է․  Մշակութաբան Հայկուհի Մուրադյանն ասում է, որ Ադրբեջանի նախագահն ինքն է ղեկավարում Արցախի հայկական մշակութային եւ հոգեւոր ժառանգության յուրացումը։ 2 թիրախ ունեն ադրբեջանցիները` մեր հերոսների արձանները, ցեղասպանության զոհերի հուշահամալիրները, առաջին ազատամարտում զոհվածների հիշատակի հուշահամալիրները եւ հայկական գերեզմանոցները, հատկապես՝ միջնադարյան, որոնք վկայում են, որ հայերն այստեղ ապրել են դարերով: Եթե հիշում եք, թշնամին գրավել է նաեւ Սյունիքի Ներքին Հանդ բնակավայրի գերեզմանոցը, եւ մարդիկ ոչ միայն չեն կարողանում այցելել իրենց հանգուցյալների գերեզմաններին, այլեւ մահացածներին հուղարկավորել:

Երեկ մենք տեղեկացանք, որ Ներքին Հանդում նոր գերեզմանոց են հիմնել, որտեղ արդեն մեկ հուղարկավորություն կատարվել է:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր