Նիկոլ Փաշինյանի հերթական ձախողումը. «Փաստ»          Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Եղվարդի խճուղում բшխվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «PAZ» ավտոբուսը    

18 սեպ 2024 00:27

Թեհրանը կշարունակի բարելավել փոխգործակցությունը Մոսկվայի հետ

Թեհրանը կշարունակի բարելավել փոխգործակցությունը Մոսկվայի հետԹեհրանը կշարունակի բարելավել փոխգործակցությունը Մոսկվայի հետ։

Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Տասնչորսերորդ կառավարությունն ակտիվորեն հետևելու է շարունակվող համագործակցությանը և երկրների միջև հարաբերությունների մակարդակի բարելավմանն ուղղված միջոցառումներին», - ասել է Իրանի նախագահը։

Փեզեշքիանը հավելել է, որ երկրների միջև համագործակցությունը կզարգանա մշտական, շարունակական և երկարաժամկետ հիմունքներով։

Նրա խոսքով, Ռուսաստանի և Իրանի միջև փոխգործակցության խորացումն ու ամրապնդումը կարող է թուլացնել նրանց նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ազդեցությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր