Իրանը պլանավորում է «անվտանգության վճար» սահմանել Պարսից ծոցում նավերի համար          Բժշկական համալսարանի դիմաց մեքենան չզիջելու պատճառով հնչել են հայհոյանքներ, մասնակիցները միմյանց հարվածներ են հասցրել       Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում    

19 սեպ 2024 19:40

Եթե ինչ-որ բան «սպառնում է» ազգային անվտանգությանը, ապա ի՞նչ իմաստ ունի ասել, որ Հայաստանը դեռ մնում է ՀԱՊԿ-ում

Եթե ինչ-որ բան «սպառնում է» ազգային անվտանգությանը, ապա ի՞նչ իմաստ ունի ասել, որ Հայաստանը դեռ մնում է ՀԱՊԿ-ումՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կողմից հանրապետության ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին հակասում են ողջախոհությանը։

Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ինձ թվում է, որ հայտարարությունները հակասում են ողջախոհությանը և իրականությանը։

Որովհետև եթե ձեզ ինչ-որ բան «սպառնում է», հատկապես ազգային անվտանգությանը, ապա ի՞նչ իմաստ ունի ասել, որ Հայաստանը դեռ մնում է ՀԱՊԿ-ում,-ասել է Զախարովան։

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 18-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը չի ապահովում Հայաստանի նկատմամբ իր ունեցած անվտանգային պարտավորությունները, այլ որ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր