Կանոններ, որոնք կօգնեն փողը և հարստությունը դեպի ձեզ ձգելու համար          Եղունգների փխրունությունից ու շերտավորումից կարելի է ազատվել բնական միջոցների օգնությամբ       Սեպտեմբերի 27-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

26 սեպ 2024 12:50

Հովտաշատ գյուղի սկզբնամասում բախվել են մեքենաներ, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել. կան զոհ

Հովտաշատ գյուղի սկզբնամասում բախվել են մեքենաներ, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել. կան զոհՍեպտեմբերի 25-ին՝ ժամը 19:03-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտաշատ գյուղի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա․ կան արգելափակված քաղաքացիներ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հովտաշատ գյուղի սկզբնամասում բախվել են Mercedes-Benz (վարորդ՝ Կ․ Մ․, ծնված 1987 թ․) և VAZ (վարորդ՝ Ֆ․ Բ․, ծնված 1964 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել VAZ մակնիշի ավտոմեքենայում․ ուղևոր Հ․ Բ․-ն (ծնված 1965 թ․) և վարորդը տեղում մահացել են:

Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։20-ին, մարվել՝ 19։35-ին: Փրկարարները VAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին դուրս են բերել և մոտեցրել դի տեղափոխող մեքենային։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր