Մոսկվայից Սամարա թռչող ինքնաթիռում ուղեւոր է մահացել          Բայդենը մտավոր հետամնաց է դարձել, իսկ Քամալան այդպիսին ծնվել է. Թրամփ       Տեսանյութ.Մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ, նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարվածել հայոց պետականությանը    

29 սեպ 2024 16:33

Տեսանյութ.Մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ, նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարվածել հայոց պետականությանը

Մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ, նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարվածել հայոց պետականությանըՊատմական անբեկանելի ճշմարտություն է՝ մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ, նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարվածել հայոց պետականությանը, և հայ կյանքը պարպել ազգային ու հոգևոր բովանդակությունից. այս մասին Մայր Տաճարի վերաօծման արարողությանն ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

«Սուրբ Էջմիածնի առաքելությունն արժեզրկելու որևէ քայլ նշանակում է փորձել տրակացնել մեր ազգին, խարխլել հիմներն անկախ ու ինքնիշխան կյանքի, որի ջատագովն ու պաշտպանն է հայոց եկեղեցին»,- ընդգծել է Վեհափառը:

Նա հավելել է, որ Սուրբ Էջմիածնի հանդեպ որդիական սիրով, ժողովրդի զորեղ միաբանությամբ  է ամուր մեր հայրենիքը:

«Հայրապետական մեր պատգամն է ձեզ՝ հավատավոր հայ ժողովուրդ, պաշտպանենք մեր երկիրն ու սրբությունները, հույսով ու լավատեսությամբ լցվենք մեր կյանքի վերելքին ու առաջընթացին՝ այն խարսխելով արդարության, ճշմարտության, ազնվության վրա, ամենուր մեզանում զորացնենք ազգանվիրումի, եղբայրսիրության, համերաշխության ոգին, մերժենք մեզանից անտարբերությունը, անհանդուրժողականությունը ու քինախնդրությունը, զերծ պահենք մեր պատմությունը կեղծիքներից ու խեղումներից, համախումբ հոգ տանենք մեր հայրենիքին՝ գիտակցելով, որ մեր ինքնիշխան երկիրն է երաշխավորը մեր ինքնության պահպանման և ազգային իղձերի իրագործման»,- ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր