Եթե ունես 55 ձայն նախաձեռնի իմպիչմենտ, չունես, ուրեմն վարչապետին անվտանգության բարձիկ ես տրամադրում          Թուրքիայում ազգերին կոդավորում են՝ հույները 1-ն, հայերը՝ 2-ը, հրեաները՝ 3-ը. այս կոդերը կրողները չեն կարող ռազմական կամ քաղաքական կարիերա անել       Տեսանյութ.Արսեն Թորոսյանը պատռեց իմպիչմենթի գործընթաց սկսելու իրեն փոխանցված նամակը    

08 հոկ 2024 09:31

Առաջիկայում ԱԱԾ տնօրենի ուղղությամբ տեղեկատվական «նայեզդներ» կսկսվեն.Է՞լ ովքեր են «հերթում». «Փաստ»

Առաջիկայում ԱԱԾ տնօրենի ուղղությամբ տեղեկատվական «նայեզդներ» կսկսվեն.Է՞լ ովքեր են «հերթում»«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկությանը հասած քպական «խմբակը»՝ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ, թիրախավորել է նաև այլ պաշտոնյաների, ի մասնավորի՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին: Թեմայի հետ կապված թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Ըստ քպական մեր աղբյուրների, այս «խմբակի» թիրախում են նաև ուժային կառույցների ղեկավարները, առաջին հերթին՝ ԱԱԾ տնօրենը: Ինչպես մյուսների դեպքում, այս պարագայում էլ Նիկոլ Փաշինյանի ականջները «կաթիլ-կաթիլ լցնում են», որ նա, միևնույնն է, «սվոյ» չէ, պետք է լիարժեք վստահելի մարդ լինի այս կառույցի ղեկավարը:

Ըստ մեր տեղեկությունների, առաջիկայում ԱԱԾ տնօրենի ուղղությամբ տեղեկատվական «նայեզդներ» կսկսվեն: Այլ աղբյուրներ փոխանցում են, որ Անդրանիկ Քոչարյանի՝ կուսակցությունում և ուժային կառույցներում իր դիրքերն առավել ամրապնդելու ջանքերի ճանապարհին «հերթի մեջ» է նաև ՆԳ նախարարը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր