Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

08 հոկ 2024 15:45

Պուտին Փաշինյան հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը խոսել է ապրանքաշրջանառության «ռեկորդային ցուցանիշների» մասին

Պուտին Փաշինյան հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը խոսել է ապրանքաշրջանառության «ռեկորդային ցուցանիշների» մասինՄոսկվայում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան հանդիպումը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի տնտեսության առաջատար ներդրողն է:

«Առևտրատնտեսական հարաբերությունները զարգանում են շատ հաջող, ապրանքաշրջանառությունը նախորդ տարի հասել է 7,4 միլիարդ դոլարի, իսկ առաջին կիսամյակում աճել է 2,5 անգամ՝ գերազանցելով 8,3 միլիարդ դոլարը։ Եթե մենք շարժվենք այս տեմպերով, դա նշանակում է, որ մինչև տարեվերջ այն կկազմի 14-16 միլիարդ, սա ռեկորդային ցուցանիշ է», - ասել է Պուտինը:

Փաշինյանն իր հերթին նշել է, որ վերջին ամիսներին շատ ակտիվ քաղաքական երկխոսություն է եղել:

«Փոխվարչապետ Օվերչուկը եկավ Երևան: Հոկտեմբերի սկզբին Երևանում անցկացվեց ԵԱՏՄ միջկառավարական ֆորումը, որի շրջանակում մենք մանրամասն քննարկեցինք մեր գործընկերության հարցերը», - ասել է ՀՀ վարչապետը:

Բացի այդ, ՌԴ նախագահը Փաշինյանին հրավիրել է մասնակցելու Կազանում ԲՐԻԿՍ գագաթնաժողովին:

Նախքան այս Պուտինը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր