Աշտարակում «Toyota»-ն բшխվել է բնակչի քարե շինությանը ու մասամբ փլnւզել այն          Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակը       «Մարտի 1-ի» գործով մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանին    

09 հոկ 2024 12:36

Աշտարակի խճուղում բեռնատարներ են բախվել, առկա է վառելիքի արտահոսք. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Աշտարակի խճուղում բեռնատարներ են բախվել, առկա է վառելիքի արտահոսք. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՀոկտեմբերի 9-ին, ժամը 11:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աշտարակի խճուղում՝ Վահագնի թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «KamAZ» (վարորդ՝ Զ․ Տ․) և «Howo»  (վարորդ` Է. Օ.) մակնիշների բեռնատարները, «KamAZ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է․ վերջինից առկա է վառելիքի արտահոսք։

Զ․ Տ․-ն և Է․Օ․-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր