Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

15 հոկ 2024 12:50

47 ոստիկանի ենք հեռացրել համակարգից թմրանյութ օգտագործելու պատճառով

47 ոստիկանի ենք հեռացրել համակարգից թմրանյութ օգտագործելու պատճառովԹվով 47 ոստիկանի ենք հեռացրել համակարգից թմրանյութ օգտագործելու պատճառով: Այս մասին Ազգային ժողովում ընթացող լսումների ժամանակ ասաց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին:

Խամոյանը մասնավորապես հետաքրքրվել էր, թե ինչու պարեկը կարող է քաղաքացուն կանգնեցնել պարզելու համար՝ օգտագործել է ալկոհոլ, թե՝ չէ, բայց չի կարող տարին մեկ անգամ հանձնել թմրանյութ օգտագործելու թեստ:

«Ոստիկանության ծառայողների թմրամիջոց օգտագործելու թեստերի հետ կապված, Դուք երևի տեղյակ չեք, հիմա մենք սկսել ենք ատեստացիաները ոստիկանության ծառայողների կողմից: Ցանկացած ոստիկան, մինչև ատեստացիա անցնելը, պարտադիր պայման է՝ անցնի թմրամիջոցների օգտագործման հետ կապված թեստը և ունենք մենք արդեն դեպքեր, երբ ոստիկաններ են հեռացվել համակարգից: Թվով 47 ոստիկանի ենք հեռացրել համակարգից թմրանյութ օգտագործելու պատճառով»,- ասաց ՆԳ նախարարը:

Վերջինս հավալեց, որ պարեկային ծառահյության կողմից բավականին մեծ աշխատանք է տարվում և իրոք մեծացել է թմրանյութերի ապօրինի շրջանառության բացահայտման դեպքերը: Նախարարը դրական գնահատեց նման արդյունավետ աշխատանքը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր