Հոկտեմբերի 17-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի 17-ին ժամը 11:30-18:00-ն կդադարեցվի Նուբարաշեն Խճ. ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի 17-ին ժամը 11:30-16:00-ն կդադարեցվի Ռայնիսի 88, 89 շենքերի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 17-ին ժամը 09:30-19:00-ն կդադարեցվի ք.Գորիս Ա.Բակունցի, Յու.Բախշյանի, Մ.Մաշտոցի, Օրբելյանների, Գ.Նժդեհի փողոցների ջրամատակարարումը:
Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 16-ին ժամը 23:00-ից մինչև հոկտեմբերի 18-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի, Լիճք և Ներքին Գետաշեն գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: