Տեսանյութ.Երբ ասում էինք ուզում է ՀՀ հարևան ազգի ներկայացուցիչներ բերել, ասում էր՝ սուտ է, հիմա թեմա է բացում, որ մենք միայնակ չենք ապրել          «Բոլորին դեմ եմ» կուսակցության ցուցակի 50 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել       Երևանում տեղի է ունեցել Ախուրյան, Արաքս գետերի ջրերի համատեղ օգտագործման Հայաստան-Թուրքիա հանձնաժողովի համատեղ նիստը    

22 հոկ 2024 15:37

Պուտինը նստելու է Կիևում, եթե Դոնալդ Թրամփն ԱՄՆ նախագահ ընտրվի. Հարրիս

Պուտինը նստելու է Կիևում, եթե Դոնալդ Թրամփն ԱՄՆ նախագահ ընտրվի. ՀարրիսԱՄՆ փոխնախագահ, նախագահի թեկնածու Քամալա Հարրիսը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «նստելու է Կիևում՝ Ուկրաինայի մայրաքաղաքում», եթե հանրապետական Դոնալդ Թրամփն ԱՄՆ նախագահ ընտրվի։ Այս մասին գրում է CNN-ը:

«Նա՝ Դոնալդ Թրամփը, ասել է.«Ես մեկ օրում կլուծեմ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցը»։ Կարդացեք և հասկացեք, թե ինչ է նա ասում: Նա հանձնվելու է: Նա թույլ կտա, որ Ուկրաինան զիջի իր պայքարն ագրեսորի դեմ, որը խախտում է իր ինքնիշխանությունը: Եթե Դոնալդ Թրամփը նախագահ լիներ, Վլադիմիր Պուտինը նստած կլիներ Կիևում և հասկանալի է, թե դա ինչ կնշանակեր Ամերիկայի և մեր դիրքի համար ամբողջ աշխարհում»,- ասել է Հարրիսը Միչիգանում միջոցառման ժամանակ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր