Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

05 նոյ 2024 10:55

Նոյեմբերի 5-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը

երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ նոյեմբերի 5-ին ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի Արարատյան 1, 2 Զանգ., Կուրղինյան փողոցի և նրբ. ջրամատակարարումը:
 
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ նոյեմբերի 5-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Ա.Արմենակյանի, Ամառանոցային, Նորքի Այգիներ փողոցների ջրամատակարարումը:
 
Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 5-ին ժամը 08:00-17:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Արարատ քաղաքի  ջրամատակարարումը:
 
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 5-ին ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Ներքին Խնձորեսկ, Քաղցրաշեն, Տեղ, Արավուս, Կոռնիձոր  գյուղերի ջրամատակարարումը:

Պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյտեմբերի 5-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 6-ը 10:00-ն կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն, Ավան և Արաբկիր  վարչական շրջանների հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ բացառությամբ Քանաքեռ թաղամասի, Բուսաբանական, Գերցենի, Լեփսուսի 3, 4, 5, 6 փողոցների, Ռայնիսի փող. 90, 105 համարների, Գոգոլի փող. 108-ից բարձր համարների, Ռուբինյանց փող. 17-ից-23 համարների՝ իրենց կոտորակներով, Էմինեսկու փող. 1, 2 համարների:

Արաբկիր վարչական շրջանի՝ Հայրիկ Մուրադյան,Շրջանցիկ թունել, Արաբկիր 45, 47, 49, 51  փողոցների, Բաբայան փող. 12, 14, 16, 16/1 համարների, Ազատության պող. 1-ից-11 համարների՝ իրենց  կոտորակներով:
Ավան վարչական շրջանի՝ Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցների,
Կենտրոն վարչական շրջանի՝ Մյասնիկյան պող. 1-15 համարների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր