Եթե ՌԴ-ն գազի ու մյուս հարցերի մասով որոշում կայացնի՝ ՀԱՊԿ-ից էլ, ԵԱՏՄ-ից էլ դուրս կգանք          44 օրյա պատերազմում «հաղթելու ենք» ասելով՝ տարան պարտության, Արցախը Հայաստան է և վերջ ասելով՝ հանձնեցին Արցախը       Իրանին uպառնացող Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը հասկացել է, որ այդ պետության հետ կատակները պատժվում են    

29 նոյ 2024 13:40

Ռուսաստանն ակնկալում է Հայաստանի հետ ամենաբարձր մակարդակով արդյունավետ շփումներ

Ռուսաստանն ակնկալում է Հայաստանի հետ ամենաբարձր մակարդակով արդյունավետ շփումներՄոսկվան ակնկալում է ամենաբարձր մակարդակով արդյունավետ շփումներ Երևանի հետ՝ Մոսկվայում ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում անցկացվող միջոցառումների շրջանակում։ ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հանրային ֆորումի ժամանակ։

«Մենք ակնկալում ենք արդյունավետ շփումներ մեր ղեկավարների միջև Մոսկվայում ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի գծով՝ դեկտեմբերյան առաջիկա իրադարձությունների շրջանակներում»,-ասել է նա։

Գալուզինի խոսքով, չնայած հայտնի խնդրահարույց հարցերին, Ռուսաստանի և Հայաստանի միջև շարունակվում է ռիթմիկ, բազմակողմ երկխոսությունը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ ԵԱՏՄ-ում նախագահող Հայաստանի խնդրանքով Ռուսաստանի տարածքում՝ Սանկտ Պետերբուրգում, դեկտեմբերի 25-ին տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ։ Խորհրդակցությունը վարելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր