Ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում, 4 հոգի վիրավորվել է          Այս պատվերը գալիս է 2018-ից, երբ Փաշինյանն ուզեց գլխավորեմ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը, հակառակն՝ արեցինք       Սամվել Կարապետյանի պաշտպանները պատրաստվում են ՀԾԿՀ նախագահի դեմ հանցագործության հաղորդում ներկայացնել    

02 դեկ 2024 15:13

Վրաստանի իշխանությունները կարող են դիմել ՍԴ՝ ընդդիմադիր կուսակցություններն անօրինական ճանաչելու համար

Վրաստանի իշխանությունները կարող են դիմել ՍԴ՝ ընդդիմադիր կուսակցություններն անօրինական ճանաչելու համարՎրաստանի իշխանությունները կարող են դիմել Սահմանադրական դատարան՝ ընդդիմադիր  կուսակցություններն անօրինական ճանաչելու համար. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

«Նրանք բացահայտորեն դեմ են արտահայտվել Վրաստանի սահմանադրական համակարգին, ինչն էլ ուղղակի հիմք է ստեղծում՝ դիմելու Սահմանադրական դատարան և ընդդիմադիր կուսակցությունները հակասահմանադրական ճանաչելու համար: Տեսնենք՝ ինչպես կզարգանան գործընթացները: Ամեն ինչ մեր ձեռքերում է»,-ասել է Կոբախիձեն կառավարության նիստում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո իրավիճակը Վրաստանում շարունակում է լարված մնալ։ Ընդդիմությունը հրաժարվում է ճանաչել ընտրությունների արդյունքները՝ պահանջելով նոր ընտրությունների անցկացում։ Ընդդիմադիրները հրաժարվում են մտնել նոր գումարման խորհրդարան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր