Մասիսում հրկիզել են քրեական հետախուզության նախկին օպերլիազորի ավտոմեքենան

Shamshyan.com-ի տեղեկություններով, հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժաներ չկան, սակայն Արարատի մարզի քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններով պարզվել է, որ ավտոմեքենան պատկանում է Մասիս քաղաքի բնակիչ 47-ամյա Ժորա Հ.-ին և ժամը 01:30-ի սահմաններում անհայտ անձինք դյուրավառ վառելիքը լցրել են ավտոմեքենայի վրա և այրել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժած Ժորա Հ.-ն նախկինում աշխատել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես օպերլիազոր, իսկ ինչպես են 2 անձինք մոտենում և հրկիում ավտոմեքենան, ֆիքսվել է տեսախցիկի կողմից: