Արարատի մարզում բախվել են «Opel»-ներ, «ՎԱԶ 2114», հղի կին է տեղափոխվել հիվանդանոց          «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակում ընդգրկված Վ.Ա.-ն համակարգել է Լոռու բնակիչների հավաքագրումը, գումարների տրամադրումը       Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար ապրիլի 30-ին    

12 դեկ 2024 09:08

Ժաննա Անդրեասյանը` արտոնյալ. կարող է չկատարել Փաշինյանի հրահանգները․«Հրապարակ»

Ժաննա Անդրեասյանը` արտոնյալ. կարող է չկատարել Փաշինյանի հրահանգները«Հրապարակը» գրում է․ Օրեր առաջ անդրադարձել էինք Ագրարային համալսարանի ուսանողների բողոքին, որ իրենց շուրջ 3 ամիս կրթաթոշակ չի վճարվել, եւ համալսարանի ղեկավարությունը պատշաճ պարզաբանում չի տալիս, թե ինչու: Սեպտեմբերի 5-ին կառավարության նիստում վարչապետի հարցին՝ ուսանողները սեպտեմբերի՞, թե՞ հոկտեմբերի 1-ից կստանան կրթաթոշակը, Ժաննա Անդրեասյանը պատասխանել էր, որ սեպտեմբերի համար առաջին կրթաթոշակը կստանան հոկտեմբերին:

Մեր հրապարակումից մի քանի օր հետո վճարել են ուսանողների կրթաթոշակի երեք ամսվա պարտքը: Փաստորեն, ժամկետները խախտող պաշտոնյաներին անձնական պատասխանատվության ենթարկելու Փաշինյանի հայտարարությունը կրում է սելեկտիվ բնույթ, եւ ԿԳՄՍ նախարարն այսուհետ եւս հանգիստ կարող է խախտել վարչապետի հանձնարարականների կատարման ժամկետները:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 12․ 12․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր