Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին          Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 4-ի համար    

21 դեկ 2024 18:35

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը չի բացառել Իրանի ու Իսրայելի միջև ռազմական հակամարտությունը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը չի բացառել Իրանի ու Իսրայելի միջև ռազմական հակամարտությունըԹուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը  չի բացառել Իսրայելի և Իրանի միջև ռազմական հակամարտությունը։ Միաժամանակ  նա նշել է, որ Թեհրանը չի ցանկանում պատերազմ Թել Ավիվի հե։ Ֆիդանն այս մասին խոսել է  ֆրանսիական France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Հակամարտության հավանականությունը կա։ Միակ բանը, որ ես գիտեմ, այն է, որ իրանցիները չեն ցանկանում նման պատերազմ, նրանք չեն ցանկանում մեծ հակամարտություն: Մենք հանդիպում ենք մեր իրանցի ընկերների հետ, և ես այդ տեղեկությունը ստանում եմ անմիջապես նրանցից»,- Ֆիդանի խոսքը մեջբերում է Star թերթը։

Հեռուստաընկերության այն հարցին, թե արդյոք իրեն մտահոգում է Իսրայելի և Իրանի միջև պատերազմի հավանականությունը, Ֆիդանը պատասխանել է. «Շատ»

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր