Փետրվարի 6-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի    

23 դեկ 2024 10:27

Աջափնյակի մետրոյի կայարանի պարզ փորձաքննությունն ու ՇՄԱԳ-ն անցանել ենք, ուղարկում ենք համալիր փորձաքննության. Ավինյան

Աջափնյակի մետրոյի կայարանի պարզ փորձաքննությունն ու ՇՄԱԳ-ն անցանել ենք, ուղարկում ենք համալիր փորձաքննության. ԱվինյանԴեկտեմբերի 12-ին կայացել է մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման համար ստեղծված մասնագիտական խմբի նիստը, որի շրջանակներում քննարկվել են նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փորձաքննության արդյունքները։ Կայացվել են որոշումներ, այս շաբաթվա ընթացքում տեխնիկակկան որոշակի ճշգրտումների արդյունքում արդեն ամբողջական փաթեթը կներկայացվի համալիր փորձաքննության։ Այս մասին զեկուցվեց այսօրվա Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն հստակեցրեց, որ սա նշանակում է, որ պարզ փորձաքննությունն անցել են, ՇՄԱԳ-ը անցանել են, հիմա նախագիծն ուղարկում են համալիր փորձաքննության։

Ինչ վերաբերում է Սուրմալու առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի նոր կայարան կառուցելու աշխատանքներին՝ զեկուցվեց, որ այս առումով տեխնիկական առաջադրանքը լրամշակվել է ու այսօր շրջանառվելու է մասնագիտական խմբի անդամներին, հետադարձ կապից հետո՝ նախագիծը կներկայացվի գնումների վարչության՝ մրցույթ հայտարարելու համար։

Ավինյանը հստակեցրեց, որ նախագիծն իրականացվելու է քաղաքապետարանի միջոցների հաշվին։ Զեկուցվեց նաև 2025 թ-ին Սուրմալու կայարանի կառուցման նախագծման աշխատանքների համար ֆինանասական հատկացումներն առկա են, 2025 թ-ին 400 մլն գումարն ամբողջապես նախատեսված է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր