Ավինյանի քավոր-սանիկական կապերը վտանգում են շենքերը. արաբկիրցիները դեմ են նորակառույցին          Սզդանշան տալու հարցի շուրջ առաջացած վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ       Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել փետրվարի 5-ի համար    

01 հուն 2025 11:00

«Գազպրոմը» 2025թ-ի հունվարի 1-ից դադարեցրել է ՌԴ-ից դեպի Եվրոպա գազի մատակարարումը Ուկրաինայի տարածքով

«Գազպրոմը» 2025թ-ի հունվարի 1-ից դադարեցրել է ՌԴ-ից դեպի Եվրոպա գազի մատակարարումը Ուկրաինայի տարածքովՌուսական «Գազպրոմ» գազարդյունաբերական ընկերությունը դադարեցրել է ՌԴ-ից Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա գազի մատակարարումը, հայտնում է ընկերությունը Telegram-ի իր ալիքում։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ից ռուսական գազի մատակարարումը՝ Ուկրաինայի տարածքով դրա տարանցման համար չի իրականացվում», - ասվում է հրապարակման մեջ:

Ընկերությունից հիշեցրել են, որ 2025-ի հունվարի 1-ին ավարտվել է 2019 թվականի դեկտեմբերի 30-ին «Գազպրոմ» ՓԲԸ-ի և «Ուկրաինայի Նավթոգազ» ՓԲԸ-ի միջև ստորագրված համաձայնագրի ժամկետը. այն հնարավորություն էր տալիս Ուկրաինայի տարածքով ռուսական գազի փոխադրումը կազմակերպել:

Ուկրաինական կողմը հրաժարվել է երկարաձգել համաձայնագրի ժամկետը, ուստի «Գազպրոմ»-ը 2025 թվականի հունվարի 1-ից զրկվել է Ուկրաինայի տարածքով տարանցիկ գազ մատակարարելու տեխնիկական և իրավական հնարավորությունից:

Անցյալ տարի «Գազպրոմ»-ն այս ճանապարհով մատակարարել է մոտ 15 միլիարդ խորանարդ մետր վառելիք, որը կազմել է Եվրամիության ընդհանուր սպառման 4,5 տոկոսը։ Անցյալ շաբաթ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել էր տարանցման համաձայնագրի երկարաձգման հնարավորությունը նույնիսկ երրորդ երկրների կողմից գնումների համար։

Այժմ եվրոպացիների համար ռուսական խողովակաշարային գազի միակ աղբյուրը մնում է «Բալկանյան հոսք»-ը, որը վառելիք է ստանում «Թուրքական հոսք»-ից։ Ամեն տարի այն մատակարարում է մոտավորապես 14-15 միլիարդ խորանարդ մետր գազ Ռումինիա, Հունաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Սերբիա, Բոսնիա և Հերցեգովինա և Հունգարիա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր