Հայաստանը որևէ երկրի, այդ թվում ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար, ՀՀ օդային տարածքի օգտագործման որևէ արգելք չի սահմանել          Թեհրանը չի ընդունել ԱՄՆ-ի հետ հրադադարի առաջարկը       Երևանի դպրոցներից մեկում անչափահասը hայhnյել է վարչատնտեսական մասի համակարգողին, hարվածել պահակին    

08 հուն 2025 11:07

Հայաստանի դե-ֆակտո իշխանության քարոզած «Խաղաղության օրակարգ» և «իրական Հայաստան» օրակարգերը մեռելածին են

Հայաստանի դե-ֆակտո իշխանության քարոզած «Խաղաղության օրակարգ» և «իրական Հայաստան» օրակարգերը մեռելածին են«Թշնամական Ադրբեջան պետության նախագահ Ալիևի երեկվա ծավալուն ելույթին արդեն հավանաբար ծանոթ եք։ Ալիևը, ըստ էության, նոր բան չի ասել։ Միայն վերահաստատել է, որ չեն պատրաստվում Թուրքիայի հետ միասին հանդուրժել Հայաստանի գոյությունը որպես պետություն և առավել ևս՝ նրա հետ խաղաղ ապրել։

Արձանագրենք հերթական անգամ և մեկընդմիշտ, որ Հայաստանի դե-ֆակտո իշխանության քարոզած «Խաղաղության օրակարգ» և «իրական Հայաստան» օրակարգերը մեռելածին են։ Այլընտրանքը՝ ուժեղ բանակով, զինված ու տեխնոլոգիապես զարգացող պետությունն է, որը կառավարում են լավագույն կադրերը, ոչ թե ձվածեղի սիրահարները»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ երեկ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ եթե ​​Երևանին խաղաղության պայմանագիր պետք չէ, ապա Բաքվին էլ դա հարկավոր չէ։ Ինչպես նաև նա ասել է, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի, և այն բաց կլինի, ինչքան շուտ հասկանան, այնքան լավ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր