ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Չինաստան          Երևանում «Կամազ»-ը մխրճվել է բնակչի տան մեջ, վարորդը տեղում մահացել է       Մինչև մեր ծրագիրը ոչ մեկ Հայաստանում մթերման կայաններով չի զբաղվել, դրա համար մեր գյուղերը ունեն այն վիճակը, ինչ ունեն    

08 հուն 2025 14:36

Արցախցիների վերադարձի մասին ցավոք ոչ մի լավ բան ասել չեմ կարող

Արցախցիների վերադարձի մասին ցավոք ոչ մի լավ բան ասել չեմ կարողՑավոք սրտի, ոչ մի լավ բան չեմ կարող ասել արցախցիների վերադարձի մասին: Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձը դարձել է շուտասելուկի նման մի բան: Ո՞ւր, ի՞նչ պայմաններով՝ կարո՞ղ եք ասել. ուղղակի որպես Ադրբեջանի քաղաքացինե՞ր՝ կար այդ հնարավորությունը, Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք դպրոցում հայերեն սովորելու իրավո՞ւնք ունեն՝ կար այդ հնարավորությունը։ Ուրի՞շ։ Երբ ԼՂ-ում հայեր չեն ապրում, եկել, Երևանում ասում եք՝ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձ։ Շատ լավ, լսեցինք ձեզ, ցավոք, ոչ մի լավ բան չեմ կարող ասել այդ մասին»,-ասաց Արարատ Միրզոյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր