Ապրիլի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Ապրիլի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան իրանական հողը, և այն ոչ մի դեպքում չի փոխանցվի որևէ տեղ    

10 հուն 2025 20:13

Կալիֆոռնիայում մի քանի ամիս առաջ կրճատել էին հրդեհային անվտանգության ֆինանսավորումը

Կալիֆոռնիայում մի քանի ամիս առաջ կրճատել էին հրդեհային անվտանգության ֆինանսավորումըԿալիֆոռնիայի նահանգապետ Գավին Նյուսոմը կրճատել է հրդեհային անվտանգության ծրագրի ֆինանսավորումը 101 միլիոն դոլարով նահանգը պատուհասած լայնածավալ անտառային հրդեհներից ընդամենը մի քանի ամիս առաջ, հայտնում է Newsweek ամսագիրը:

«2024-2025 ֆինանսական տարվա Կալիֆորնիայի բյուջեի վերլուծությունը, որն անցկացրել է նահանգի օրենսդիր վերլուծաբանը, ցույց է տվել անտառային հրդեհների դեմ պայքարի եւ անտառների կայունության բարձրացման յոթ ծրագրերի ֆինանսավորման կրճատում 101 միլիոն դոլարով», - նշում է հրատարակությունը:

Կրճատված ծրագրերի թվում Էին Կալիֆոռնիայի անտառային և հրդեհային հսկողության դեպարտամենտում (CAL FIRE) վառելիքի նվազեցման խմբերի ծախսերը, ներառյալ նահանգի ազգային գվարդիայի կողմից իրականացվող բուսականության կառավարման աշխատանքների ֆինանսավորումը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր