Ավինյանի քավոր-սանիկական կապերը վտանգում են շենքերը. արաբկիրցիները դեմ են նորակառույցին          Սզդանշան տալու հարցի շուրջ առաջացած վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ       Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել փետրվարի 5-ի համար    

14 հուն 2025 22:27

Վաշինգտոնում ստորագրվեց ՀՀ և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը

Վաշինգտոնում ստորագրվեց ՀՀ և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունըՎաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրում են  Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։

«Ստեղծում ենք ռազմավարական գործընկերության հանձնաժողով, ինչը ենթադրում է ընդլայնել փոխգործակցությունը տնտեսական, անվտանգության և պաշտպանության, ժողովրդավարության, ներառականության և միջանձնային հարաբերությունների ոլորտներում:
Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ից սահմանային անվտանգության հատուկ թիմ ենք ուղարկելու Հայաստան, որպեսզի համատեղ սահմանային անվտանգության աշխատանքներ իրականացվեն։

Մենք դառնում ենք ավելի ուժեղ գործընկերներ։ Վստահ եմ, որ սա օգուտ կբերի մեր երկու երկրներին, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանին և նրա սահմաններից դուրս: Կարծում եմ, որ ռազմավարական գործընկերության այս փատաթուղթը, որը մենք ստորագրում ենք, կնպաստի ավելի կայուն, խաղաղ, անվտանգ և անկախ հասարակության ստեղծմանը»,-նշել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն:

«Մենք նաև սկսում ենք բանակցությունները ԱՄՆ հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ, որը հայտնի է որպես «123-րդ համաձայնագիր»։ Այն կընձեռի խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման հարցում համագործակցության շրջանակ և կնշանավորի մեր հանձնառությունը միջուկային էներգիայի խաղաղ զարգացմանը՝ ապահովության, անվտանգության և չտարածման ամենաբարձր չափանիշներով»,-ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր