Մեր տղաները Բաքվում են իշխանությունների մեղքերի, բացթողումների պատճառով

Այս մասին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց հայտարարեց Արցախի Հանրապետության նախկին պետքարտուղար Արտակ Բեգլարյանը։
«Այն անձինք, ովքեր կարծում են, որ Արցախի Հանրապետությունը պետք է գոյություն ունենա և հիմա էլ պետք է գոյություն ունենա, որ Արցախը հայկական է, դա նշանակում է, որ Իլյհամ Ալիևի ցեղասպանական ռեժիմի համար մենք բոլորս ահաբեկիչներ ենք, եթե մենք ահաբեկիչներ ենք, ապա մենք բոլորս ենք դատապարտվում։ Դրա համար մենք բոլորս պետք է մեր ձայնը բարձրացնեն, բոլոր հնարավոր ատյաններում ու առաջին հերթին ստիպենք ու պահանջենք ՀՀ իշխանություններին, որ տեղներից շարժվեն և առավելուգույնը կատարեն մեր պատանդներին վերադարձնեն մեր հայրենիք»։
Նա ընդգծեց, որ քանի դեռ մեր պետական ինստիտուտները մեր իրավունքների պաշտպանությամբ չեն զբաղվում անհատական և հավաքական մակարդակով, բնականաբար, այլ պետությունները ընդհանրապես չեն զբաղվելու։
«Բաքվում գտնվող գերիները այնտեղ են իշխանությունների մեղքերի պատճառով, իրենք այնտեղ են իշխանությունների բացթողումների պատճառով, այս առումով ես հրապարակային թիրախավորելու եմ բոլոր այն անձանց, ովքեր կթիրախավորեն մեր եղբայրներին այնտեղ»։