Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

17 հուն 2025 14:10

Ադրբեջանը հայերին Բաքվում պահում է քաղաքական առևտրի համար, այդ ամենն արվում է ՄԱԿ-ի՝ Ադրբեջանին քաջալերող լռության ներքո

 Ադրբեջանը հայերին Բաքվում պահում է քաղաքական առևտրի համար, այդ ամենն արվում է ՄԱԿ-ի՝ Ադրբեջանին քաջալերող լռության ներքոՄԱԿ-ի կանոնադրությամբ՝ պետությունները, որոնք անդամ են ՄԱԿ-ին, ոչ թե կարող են, այլ պարտավոր են իրականացնել որոշ գործողություններ, որոնք անտեսվում են համակարգային ձևով. Ադրբեջանը հայ գերիներին պատանդ է պահում քաղաքական առևտրի համար, իսկ այդ ամենն արվում է ՄԱԿ-ի՝ Ադրբեջանին քաջալերող լռության ներքո։

Այս մասին ՄԱԿ-ի գրասենյակի հայաստանյան ներկայացուցչության դիմաց հայտարարեց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը:

Նշենք, որ ՄԱԿ-ի գրասենյակի հայաստանյան ներկայացուցչության դիմաց բողոքի ակցիա իրականացվեց ի պաշտպանություն Բաքվում ապօրինի պահող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների, որոնց շինծու գործերով դատավարությունն է այսօր տեղի ունենալու:

«Ամո՛թ ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությանը, որովհետև հենց այստեղ են իրենք տեսնում, թե ինչ է տեղի ունենում»,-ասաց նա։

Ալավերդյանը նկատեց, որ քաղաքական դիրքորոշումները կարող են լինել տարբեր: «Մի պետությունը կարող է պաշտպանել մեկ այլ պետության դիրքորոշումը, մյուս պետությունը՝ այլ։ Բայց մարդասիրական իրավունքը, միջազգային հումանիտար իրավունքը պարտադրում է բոլորին դադարեցնել, վերջ տալ լկտի  գործողություններին, որոնցով Ադրբեջանը ոչ միայն ոտնահարում է միջազգային հումանիտար իրավունքի նորմերը, այլև հակադրում է իրեն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր