Ոնց որ խաչը դրակուլային ցույց տաս, չնայած դրակուլան ձեր համեմատ շատ խարիզմատիկ կերպար էր

Այս մասին ԱԺ ամբիոնից դիմելով ընդդիմությանը՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Բա որ դուք ասում եք, թե մենք, ուրացել ենք, հեչ մտքներովդ չի անցնո՞ւմ, բա 2021 թվականին ինչի ՀՀ ժողովուրդը մեզ ձայն տվեց, իսկ դուք հիմա նստած եք այդ տեղում: Կարո՞ղ է մի հատ հանկարծ մտածեիք, ասեիք՝ կարո՞ղ է ամեն դեպքում դուք եք ուրացողը, կարո՞ղ է այդ ուրացման ամբողջ կենդանի հուշարձանը դուք եք»,- ասաց Կոնջոյանը, հավելելով․ «Ասում եք՝ Սևանը ինչի՞ է դատարկ, լավ ա չեք ասում սիգի ձվադրման սեզոնն է, ինչի՞ ձվադրման պրոցեսը չի ցույց տալիս, կամ ասենք զինանշանի արծիվն ինչի չի միշտ այսպես սլանում, այսպես գալիս ձեր կողքով, այսպես անցնում»: