Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա          Ավինյանի քավոր-սանիկական կապերը վտանգում են շենքերը. արաբկիրցիները դեմ են նորակառույցին       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

27 հուն 2025 16:03

Հայտարարագրումը հանգեցնելու է աղքատացման, արտագաղթի ծավալների մեծացման, եկամուտների տոտալ վերահսկողության

Հայտարարագրումը հանգեցնելու է աղքատացման, արտագաղթի ծավալների մեծացման, եկամուտների տոտալ վերահսկողության«Ե՛վ վճարաշվարկային ապարատների, և՛ քարտից քարտ փոխանցումները, շատ էական վտանգներ են իրենց մեջ պարունակում, միմյանց միջև փոխանցումներ կատարելիս իմացեք, որ պետք է լինեք շատ ուշադիր, և ոչ թե քարտից քարտ փոխանցում կատարեք կամ վճարհաշվարկային տերմինալների միջոցով, այլ բանկային տերմինալով, որտեղ նպատակ դաշտում կարող եք նշում կատարել, ինչպես նաև միմյանց փոխանցումներ կատարելիս ոչ թե քարտի համարը պահանջեք, այլ հաշվեհամարի և հաշվեհամարին փոխանցում կատարեք, ընդ որում, նպատակ դաշտում պարտադիր նշեք, ի՞նչ նպատակով է»,-ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

Նաիրի Սարգսյանն ընդծեց, որ հայտարարագրումը ենթադրում է հարկային, վարչական և քրեական պատասխանատվություն:

«Այս ամենը հանգեցնելու է բնակչության աղքատացման, որովհետև ի սկզբանե չհարկվող եկամուտները, եթե հարկվում են, դա հանգեցնում է աղքատացման, բնակչությանը տոտալ վերահսկողության, որովհետև բոլորի եկամուտները և ծախսերը վերահսկելի են լինում, այս իրավիճակը հանգեցնում է այս ամենից խուսափելուն, ու սա կհանգեցնի արտագաղթի ծավալների ավելացման: Սրանով նաև քաղաքացիների նկատմամբ քաղաքական և տնտեսական ահաբեկման հիմքեր են ստեղծվում: Ֆիզիկական անձինք շատ դժվարությամբ ինքնուրույն կարող են լրացնել հայտարարագրեր, և բնականաբար նրանք ծառայություն մատուցող ընկերությունների ծառայություններից են օգտվելու, և ֆիզիկական անձի համար, ըստ էության, չկա բացարձակ տարբերություն իր բանկային գաղտնիքին տիրապետեց հարկային ծառայության աշխատակիցը, թե տիրապետեց հաշվապահական կամ խորհրդատվական ընկերության ինչ-որ աշխատակից, ու քաղաքացին չի իմանալու, թե որտեղ է այդ բանկային գաղտնիքն օգտագործելու։ Հետևաբար կոչ եմ անում բանկային գաղտնիքը որևէ պարագայում որևէ մեկին չտրամադրել»,-ասաց Նաիրի Սարգսյանը:

Նաիրի Սարգսյանի խոսքով այս ամենի նպատակն անձանց հարկելն է, որպեսզի եկամուտները կարողանան հավաքագրել.«2024 թվականի ընթացքում բերեցին նախագիծ ֆիզիկական անձի բանկային գաղտնիքի հարկային մարմինների կողմից հասանելիության վերաբերյալ, ինչպես նաև հարկային մարմինների կողմից ֆիզիկական անձանց մոտ ստուգում իրականացման վերաբերյալ նախագծեր, որոնք առաջացան լուրջ ընդդիմության և հետ կանչվեցին»,-նշեց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր