Տեսանյութ.Իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը ավելանում է, կան նաև զոհեր          Տեսանյութ.Սուրբ Պետրոսի հրապարակում վերջին հրաժեշտն են տալիս Հռոմի Ֆրանցիսկոս պապին       Մերսման սրահներից մեկում մերսուհիները գումարի դիմաց կատարել են նաև սեռական բնույթի ծառայություններ    

24 փետ 2025 15:08

Պարեկները վարորդների մասին վարչական իրավախախտման կեղծ արձանագրություններ են կազմել

Պարեկները վարորդների մասին վարչական իրավախախտման կեղծ արձանագրություններ են կազմելՀՀ ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է պարեկների կողմից մի շարք վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ 286 կեղծ արձանագրություններ կազմելու շուրջ 50 դեպք:

Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ծառայողները 2023-2024 թվականների ընթացքում՝ տարբեր ժամանակահատվածներում, տրանսպորտային միջոցներ վարած մի շարք անձանց կողմից որևէ իրավախախտում կատարված չլինելու պայմաններում, առանց նրանց մասնակցության վերջիններիս նկատմամբ կազմել են վարչական իրավախախտումների վերաբերյալ կեղծ արձանագրություններ: Յուրաքանչյուր դեպքում պարեկները կազմել են մինչև 15 կեղծ արձանագրություն, որոնց հիման վրա էլ որոշումներ են կայացվել հիշյալ վարորդներին 5000-100․000 ՀՀ դրամով տուգանելու վերաբերյալ՝ դրանք մուտքագրելով փաստաթղթերի գրանցման տեղեկատվական համակարգ: Ընդհանուր առմամբ՝ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 286 կեղծ արձանագրություն:   

Պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է ներկայացվել 19 պարեկի, որոնցից 2-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացվել գործուն զղջալու հիմքով:

17 մեղադրյալի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ դատախազի կողմից հասատվել և ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր